Լիբանանը Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին։ Այս մասին ասվում է Twitter-ում Լիբանանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

«Լիբանանը ամենախիստ կերպով դատապարտում է տեսանյութերի գործողությունները, որոնք ադրբեջանցի զինվորները կատարում են հայ զինվորների նկատմամբ, ինչը 1949 թվականի Ժնեւի կոնվենցիաների կոպիտ խախտում է։

Լիբանանը ողջունում է Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությունը՝ այս տեսանյութերի վերաբերյալ հետաքննություն սկսելու մասին։

Լիբանանը նաեւ կրկին հայտնում է բոլոր հայ գերիներին, այդ թվում՝ լիբանանահայ Վիգեն Օլեքջյանին ազատ արձակելու Ադրբեջանի իշխանություններին ուղղված իր պահանջը։