Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 12-13-ը պետական ​​այցով կմեկնի Աստանա, հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հոկտեմբերի 13-ին նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի նախագահությամբ կանցկացվի Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցների ամրապնդման համաժողովի VI գագաթաժողովը։

Համաժողովի շրջանակներում Ղազախստանի նախագահը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա պետությունների եւ կառավարությունների ղեկավարների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ։