ԵՄ-ի քաղաքացիական առաքելությունը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին կսկսվի հոկտեմբերին եւ կտեւի առավելագույնը երկու ամիս։ Այս մասին նշվել է Եվրոպական խորհրդի հայտարարությունում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումից հետո, որը տեղի էր ունեցել Ֆրանսիայի նախագահի եւ Եվրոպական խորհրդի ղեկավարի նախաձեռնությամբ։

«Առաքելության նպատակը վստահության ամրապնդումն է, եւ իրենց հաշվետվությունների միջոցով սահմանային հանձնաժողովների աշխատանքում ավանդ ներդնելը։

Հայաստանը պայմանավորվել է օգնություն ցուցաբերել ԵՄ-ի քաղաքացիական առաքելությանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։ Ադրբեջանը համաձայնել է համագործակցել այդ առաքելության հետ այն չափով, որը վերաբերում է իրեն։

Հայաստանը եւ Ադրբեջանը հաստատել են իրենց հավատարմությունը Միավորված Ազգերի Կազմակերպության Կանոնադրությանը եւ Ալմաթիի 1991թ. հռչակագրին, որոնց համապատասխան՝ երկու կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Նրանք հաստատել են, որ դա դառնալու է սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի հիմքը։ Հանձնաժողովների հաջորդ նիստը տեղի կունենա Բրյուսելում հոկտեմբերի վերջին»,- նշվել է հաղորդագրությունում։

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն իր Թվիթերում տեղեկացրել է, որ Պրահայում հանդիպման ընթացքում քննարկվել են «կայուն դեէսկալացիան եւ խաղաղ ջանքերի ակտիվացումը, որոնց ԵՄ-ը պատրաստ է աջակցել»։ «Ըստ էության, պայմանավորվել են ԵՄ-ի քաղաքացիական առաքելության մասին, դա կօգնի ամրապնդել վստահությունը եւ աջակցել սահմանային հանձնաժողովների աշխատանքին, որոնք կհանդիպեն հոկտեմբերի վերջին Բրյուսելում»,- նշել է նա։