Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 7-ին, ժամը 00.52-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է վերադարձել 39-ամյա Վահան Պ.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2012 թ. մայիսի 23-ից ոստիկանության Տարոնի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 329-րդ (Պետական սահմանն ապօրինի հատելը) և 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հոդվածների մեղադրանքով:

Նա օդանավակայանից տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին:

Խափանման միջոցը՝ ստորագրություն: