Այսօր՝ հոկտեմբերի 7–ին, Կուտականի ուղղությամբ ինտենսիվ փոխհրաձգություն չի արձանագրվել, զոհեր, վիրավոր չկան, այս պահի դրությամբ  փոխհրաձգություն չկա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն՝ անդրադառնալով պատգամավոր Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան գրառմանը, թե Կուտականի բնակիչները քիչ առաջ ահազանգել են, որ  թշնամին այսօր առավոտից՝ ժամը 9:00-ից մինչ այժմ որոշակի դադարներով, շարունակ հրաձգային զինատեսակներից կրակ է բացում տեղի հայկական դիրքերի ուղղությամբ:

Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան