«Փեթակ» առեւտրի կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց։ Աշխատակիցների խոսքով՝ առեւտրի կենտրոնն այսօրվանից չի գործում։

Լրագրողների հետ զրույցում աշխատակիցներն ասացին, որ առավոտյան անակնկալի են եկել, երբ աշխատանքի են եկել ու տեսել, որ առեւտրի կենտրոնը փակ է։ Նրանց ասել են, որ Կառավարության որոշմամբ, «Փեթակ» առեւտրի կենտրոնը ժամանակավորապես չի գործելու։