Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը հրավիրում է երիտասարդներին միանալ իր աճող թիմին՝ ձեռք բերելով բորտուղեկցորդի մասնագիտություն:

Ընկերությունից NEWS.am_ին հայտնում են, որ նախնական փուլը հաղթահարած հավակնորդները Հայաստանում տեսական դասընթացներին մասնակցելուց հետո կմեկնեն Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում գտնող  AirArabia ավիաընկերության կենտրոնական գրասենյակ՝ գործնական պարապմունքների եւ ուսուցողական թռիչքներին մասնակցելու համար:

«Երկրորդ ինքնաթիռը ձեռք բերելուց եւ երկու նոր ուղղություն գործարկելուց հետո անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել մեր թիմը։ Այս պահին մեր ավիաընկերությունը փնտրում է աշխույժ երիտասարդների, որոնք ոչ միայն մեզ հետ ձեռք կբերեն նոր մասնագիտություն, այլեւ հնարավորություն կստանան ազգային ավիափոխադրողի թեւերի վրա բացահայտել աշխարհը», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:

Մասնակցության պայմանները եւ առցանց հայտը հասանելի են այս հղումով: Հայտերն ընդունվում են մինչեւ ս.թ. հոկտեմբերի 20-ը: