Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ժամը 13:30-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ է գումարվելու։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ կայքից, պատգամավորների նախաձեռնությամբ  հրավիրված նիստի օրակարգում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ անդամների ընտրության հարցն է։

Նշենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Վահագն Հովակիմյանի, իսկ անդամների պաշտոնում  Աննա Գրիգորյանի, Ժիրայր Կարապետյանի, Նունե Հովհաննիսյանի, Սիլվա Մարկոսյանի, Արմեն Սմբատյանի եւ Արուսյակ Տերչանյանի թեկնածությունները։