Ադրբեջանի իրագործած բարբարոսությունները եւ մարդու իրավունքների բազմաթիվ խախտումները փաստեր են, որոնք պետք է դրվեն բանակցային սեղանին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։

«Չեմ կարծում, որ մենք պետք է խոսենք պատերազմի մասին եւ չասենք, որ չենք ուզում ջանքեր գործադրել խաղաղության համար»,-ասաց նա։   
Նա վստահեցրեց, որ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների հետ հանդիպումների ժամանակ մարդիկ առաջին հերթին նշում են, որ խաղաղություն են ուզում, որը կերաշխավորի իրենց անվտանգությունը։

«Չպետք է ընկնենք մեկ այլ ծայրահեղության մեջ՝ ասելով, թե եթե նման վիճակ ունենք, ապա պետք է զինվենք եւ հարձակվենք։ Սա ամենակործանարար միտքն է։ Մենք պետք է ջանքեր գործադրենք խաղաղության հասնելու համար։ Պետք է անընդհատ աշխատել այս ուղղությամբ»,-նշեց Գրիգորյանը։