Բաքվին խաղաղություն պարտադրելու իրական մեխանիզմներ չունեցող փաստաթուղթ ստորագրելուց հետո, սպասելի է ու նաեւ տրամաբանական, որ Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել «միջանցք» ստանալու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը։

«Պատմության համար արձանագրենք, որ «հայերենով թվիթների սիրահար» Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հովանու ներքո Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրել են փաստաթուղթ, որից հետո Ալիեւը հայտարարել է, որ «այն հայերը, ովքեր չեն ցանկանում դառնալ Ադրբեջանի քաղաքացի, պետք է հեռանան Ղարաբաղից»։

Ինչը վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ԵՄ առաքելության ներկայությանը՝ որպես «անվտանգության երաշխիք», ապա հիշեցնեմ, որ ԵԱՀԿ մի ամբողջ առաքելություն աշխատել է Դոնբասում, բայց պատերազմից առաջ նրանք պարզապես լքել են պոտենցիալ վտանգավոր գոտին... Ավելին, Դոնբասի եւ Սիրիայի վերաբերյալ բազմաթիվ բանաձեւեր կան նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից, բայց դա չկարողացավ կանգնեցնել պատերազմը:

Ակնհայտորեն, Նիկոլն իր այցի արդյունքները կներկայացնի որպես «29 800 քառակուսի կիլոմետր հայկական տարածքների համար թղթե երաշխիք» (Напомню: «Я привёз вам мир»! - эту фразу в 1938 году произносит премьер-министр Англии Чемберлен, помахивая бумажкой с обещанием Адольфа Гитлера не начинать войны с Англией)։

Բաքվին խաղաղություն պարտադրելու իրական մեխանիզմներ չունեցող փաստաթուղթ ստորագրելուց հետո, սպասելի է ու նաեւ տրամաբանական, որ Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել «միջանցք» ստանալու համար:

Պատերազմի պահին Փաշինյանը կհայտարարի, որ «Պուտինը պատժում է հայկական ժողովրդավարությանը Ալիեւի ձեռքով», ինչից հետո նա կսկսի դիմել տարբեր կառույցների (ՆԱՏՕ-ից մինչեւ ՄԱԿ եւ ԵԱՀԿ), սակայն ոչ ոք չի կարողանա «պարտադրել Բաքվին եւ Անկարային խաղաղություն» (եւ ցանկություն էլ չի լինի պարտադրելու), եւ հետո կլինի այն, ինչ տեղի ունեցավ  2008-ի Մարտի 1-ին՝ աղետի պատասխանատուն «ինքն իրեն կհեռացնի» դեպքի վայրից: Բայց նրա ճակատագիրն այլեւս հետաքրքիր չէ...

Դուք չեք պատկերացնում, թե ինչ աղետ է մեզ սպասում...»,- գրել է նա։