Մենք երբեք չենք դադարել աշխատել մեր 33 տղաների՝ Ադրբեջանից հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։

«Տղաներին այցելում են ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները, այլ միջնորդներից փորձում ենք հավելյալ տեղեկություն ճշտել։ Փորձում եմ տեղեկություն ստանալ նաեւ ադրբեջանական կոլեգիայից, որը պետք է լինի ապաքաղաքական եւ հավատարիմ մարդու իրավունքների պաշտպանությանը, բայց երբեք կապի մեջ չի մտնում։ Ես կոլեգիային գրել եմ  սեպտեմբերի սկզբին, ինչպես նաեւ սեպտեմբերի 13-ին, եւ խնդրեցի կարճ զրույց անցկացնել, բայց՝ ապարդյուն։ Սեպտեմբերյան իրադարձությունները չեն փոխել մեր առաջնահերթությունները, բոլոր տղաները հավասարապես մեր ուշադրության կենտրոնում են»,-նկատեց օմբուդսմենը։