Պատգամավորների նախաձեռնությամբ այսօր՝ հոկտեմբերի 7–ին,  Ազգային ժողովի արտահերթ նիստ է գումարվել։

Օրակարգում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ անդամների ընտրության հարցն է։

Նշենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Վահագն Հովակիմյանի, իսկ անդամների պաշտոնում  Աննա Գրիգորյանի, Ժիրայր Կարապետյանի, Նունե Հովհաննիսյանի, Սիլվա Մարկոսյանի, Արմեն Սմբատյանի եւ Արուսյակ Տերչանյանի թեկնածությունները։