ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ԿԸՀ նոր անդամների ընտրության հարցը։

Ընդհանուր առմամբ խոսքը 12 թեկնածուի մասին է։

Այնուամենայնիվ, այսօր դիտարկվում է միայն  6 թեկնածություն։ Թեկնածուների կենսագրությունը ներկայացնում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։

Ընդ որում, ընդդիմությունը՝ ի դեմս «Հայաստան» եւ «Պատվի ունեմ» խմբակցությունների, չի մասնակցում քննարկմանը։