Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Էրդողանի գրասենյակի փոխանցմամբ՝ պետությունների ղեկավարները քննարկել են Անկարայի եւ Մոսկվայի երկկողմ հարաբերությունների վիճակն ու հեռանկարները։ Մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ուկրաինայի շուրջ վերջին գործընթացների շուրջ։ Էրդողանը վերահաստատել է ուկրաինական հարցի խաղաղ կարգավորմանը նպաստելու իր պատրաստակամությունը՝ բոլոր կողմերի շահերից ելնելով։