2022 թվականին Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերում իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանում ականներով եւ չպայթած զինամթերքով աղտոտված տարածքների մակերեսը կազմում է 18 310 000 քմ։ Այս մասին հոկտեմբերի 7-ին լրագրողների հետ զրույցում ասաց Մարդասիրական ականազերծման փորձագիտական ​​կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Կարինե Հախնազարյանը։

Նա պարզաբանեց, որ Հայաստանի վերը նշված չորս մարզերը համարվում են ամենավտանգավորը չպայթած ականներով աղտոտվածության տեսանկյունից։ 

«Ներկայացված տվյալները վերաբերում են սեպտեմբերի 13-14-ը ադրբեջանական ագրեսիային նախորդող ժամանակաշրջանին»,-հավելեց Հախնազարյանը։

Նա տեղեկացրեց, որ այս տարի Սյունիքի  Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքում ականներից եւ չպայթած զինամթերքից մաքրվել է 135 256 քմ տարածք։