Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի իշխանությունները հրապարակավ կոչ արեցին ոչնչացնել հայկական պետությունը, արձանագրվեցին հայերի նկատմամբ էթնիկ ատելության բազմաթիվ դեպքեր։ Դեռ այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներին Գեղարքունիքի մարզի սեպտեմբերին ագրեսիայի ենթարկված համայնքներում հայերի նկատմամբ հոգեբանական ճնշման ու դիվերսիայի օրինակներ ենք արձանագրել։ Այս մասին հոկտեմբերի 7-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։

«Ադրբեջանցի զինծառայողները գիշերը իրենց դիրքերից հզոր լապտերների լույսն ուղղել են խաղաղ բնակիչների պատուհանների վրա։ Բացի այդ, գյուղերի ուղղությամբ բարձրությունից այրվող անվադողեր են արձակել՝ վնաս պատճառելով ֆերմերներին։ Ֆերմերներին սպառնացել են, իսկ նրանց անասունները գողացել են։ Բոլոր գործողությունները վերահսկվում էին մեկ կենտրոնի կողմից։ Սա խոսում է այն մասին, որ հող էր նախապատրաստվում ագրեսիվ պատերազմի համար։ Ադրբեջանի քաղաքականության նպատակը հայերին իրենց գյուղերից վտարելն է»,-հավելեց Գրիգորյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանը քաղաքացիական ենթակառուցվածքների գնդակոծումը միշտ արդարացնում է որպես «պատահականություն»:

«Նախ վնասի չափն այլ բան է հուշում. սա նպատակային գործողություն է։ Երկրորդ՝ դա խոստովանում են։ Ի՞նչ է սա, եթե ոչ այլ պետության տարածքային ամբողջականության խախտում։ Ի՞նչ է սա, եթե ոչ ագրեսիվ պատերազմ»,-եզրափակեց օմբուդսմենը։