ԱՊՀ երկրների հետ ազգային արժույթների անցնելը կուժեղացնի ինքնիշխանությունը եւ կխորացնի ինտեգրումը։ Այս մասին հայտարարել է  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Վստահ եմ, որ նման դրական միտումները (Ռուսաստանի Դաշնության եւ ԱՊՀ երկրների միջեւ առեւտրաշրջանառության աճը) կզարգանան փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների ավելի եռանդուն անցման արդյունքում։ Ըստ էության, մենք դա անում ենք երկար տարիներ, եւ դա որեւէ կերպ կապված չէ որեւէ քաղաքական իրավիճակի հետ։ Դա կօգնի ամրապնդել մեր պետությունների ֆինանսական ինքնիշխանությունը, զարգացնել  ներքին շուկաները եւ խորացնել տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը»,-ասել է Պուտինը։