Ակտիվիստներն ուրբաթ օրը փորձել են բողոքի ցույց անցկացնել Բաքվում Ռուսաստանի դեսպանատան դիմաց։ Նրանք պահանջում են Ղարաբաղից դուրս բերել ռուս խաղաղապահներին։  

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ ցուցարարների ձեռքին եղել են պաստառներ՝ «Օկուպացիոն ռուսական բանակ, հեռացի՛ր Ղարաբաղից» գրությամբ։ Բողոքի ակցիայի մասնակիցներն Ուկրաինայի դեմ պատերազմը անվանել են «ցեղասպանություն»։  

«Ռուսական բանակը կատարեց Խոջալուի ողբերգությունը՝ «Արյունոտ հունվար»։ Քանի դեռ ռուսական բանակը մնում է, օկուպացիան չի ավարտվի»,-ասել են ցուցարարները։