Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Ռուսաստանից հեռացող տղամարդկանց խորհուրդ է տվել կիսաշրջազգեստ հագնել, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ես չեմ հասկանում նրանց, ովքեր դժվարին պահերին լքում են հայրենիքը եւ գնում արտերկիր։ Նման վախկոտներին խորհուրդ եմ տալիս կիսաշրջազգեստ հագնել։ Մեր պատմության մեջ նույնիսկ կանայք քաջություն են ունեցել տղամարդկանց հետ հավասար պայքարելու մինչեւ վերջ»,-ասել է Կադիրովը։

Չեչնիայի ղեկավարը հավելել է, որ երկրում հայտարարված մասնակի մոբիլիզացիան նշանակում է, որ յուրաքանչյուր մարդ պետք է կատարի իր պարտքը եւ առաջարկի օգտակար հմտություններ մարտերում։