Իրանի դատաբժշկական կազմակերպության ուրբաթ օրը հրապարակված զեկույցում ասվում է, որ Մահսա Ամինիի մահը, ում հուղարկավորությունից հետո Իրանում մի  շարք ցույցեր են կազմաերպվել, չի մահացել գլխին կամ մարմնի այլ մասերին հասցված հարվածներից:

«Դիահերձման արդյունքների համաձայն, մահը չի եղել գլխին կամ այլ կենսական օրգաններին ու մարմնի մասերին հասցված հարվածներից»,- ասվում է հաղորդագրության մեջ. ըստ փորձագետների աղջիկն ութ տարեկանում գլխուղեղի վիրահատության է ենթարկվել:

«Սեպտեմբերի 13-ին Ամինին կորցրել է գիտակցությունը եւ ընկել գետնին։ Սրտի ռիթմը խախտվել է, արյան ճնշումը՝ նվազել։ Սիրտ-թոքային վերակենդանացումը հանգեցրել է ուղեղի հիպոքսիայի զարգացմանը եւ նա մահացել է բազմաթիվ օրգանների անբավարար աշխատանքի հետեւանքով»,- նշվում է եզրակացության մեջ։

Պաշտոնական վարկածի համաձայն՝ 22-ամյա աղջիկը գլխաշորն անպատշաճ կրելու համար տեղափոխվել էր Թեհրանի ոստիկանական բաժանմունք, որտեղ էլ սրտի կաթված է ստացել եւ երեք օր անց հիվանդանոցում մահացել է: Միջադեպից հետո Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին զանգահարել էր մահացածի ընտանիքին եւ հայտնել, որ հրամայել է դեպքի մանրակրկիտ հետաքննություն անցկացնել։

Աղջկա հուղարկավորության օրը սոցցանցերում տարածվել է տեղեկություն, որ աղջկան խոշտանգել է փոխոստիկանապետը եւ ողջ երկրում բողոքի ալիք է բարձրացել: