Բելառուսի գլխավոր դատախազությունը երկրի իրավապահ մարմիններից պահանջել է քրեական գործեր հարուցել՝ ներքին շուկայում գների ու սակագների անհիմն բարձրացման փաստերով, հայտարարել է գլխավոր դատախազության տեղեկատվական բաժնի ղեկավար Անժելիկա Կուրչակը։

«Գլխավոր դատախազությունը Քննչական կոմիտեի ղեկավարությունից, ՆԳՆ-ից եւ Ֆինանսական հետախուզությունների վարչությունից պահանջել է անհապաղ քրեական գործեր հարուցել՝ օրենքի խախտման յուրաքանչյուր փաստի առթիվ, որը հանգեցրել է գների անհիմն բարձրացման, ձերբակալել կասկածյալներին եւ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը»,- նշել է վարչության պաշտոնական ներկայացուցիչը։