Գերմանիան եւ Ֆրանսիան նոր պատժամիջոցներ են նախաձեռնել Իրանի նկատմամբ՝ կանանց բողոքի ակցիաների ենթադրյալ դաժան ճնշումների հետ կապված։ Այդ մասին ուրբաթ օրը Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բուրբոքը։

«Մենք կշարունակենք լինել այս մարդկանց ձայնը», - ասել է նա՝ նշելով, որ Բեռլինում Իրանի դեսպանին արդեն երկու անգամ կանչել ԱԳՆ՝ ցույցերի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին։

«Մենք կօգտագործենք մեր տրամադրության տակ եղած միջոցները՝ դաժան բռնաճնշումների պատասխանատուների դեմ։ Սրանք նոր պատժամիջոցներ են, որոնք նախաձեռնել ենք Ֆրանսիայի հետ համատեղ՝ ԵՄ մակարդակով, ի լրումն արդեն գոյություն ունեցող պատժամիջոցների փաթեթների, որոնք ներառում են Իրանում ավելի քան 550 կառույցներ, հաստատություններ կամ անհատներ»,- ասել է Բուրբոքը եւ հույս հայտնել, որ ԵՄ հաջորդ գագաթնաժողովում լրացուցիչ պատժամիջոցներ կընդունվեն։