Ամերիկյան Meta ընկերությունը հայտնաբերել է Facebook սոցիալական ցանցի առնվազն մեկ միլիոն օգտատերերի անձնական տվյալների հնարավոր արտահոսք, հայտնում է Axios-ը։

Meta-ի անվտանգության թիմը հրապարակել է զեկույց, որտեղ մանրամասն նկարագրվում է, թե ինչպես են ավելի քան 400 բջջային հավելվածների միջոցով  բաժանորդներին ստիպել՝ կիսվել Facebook-ի իրենց մուտքային տվյալներով: Այժմ հաքերները կարող են մուտք գործել մարդկանց հաշիվներ:

Տվյալների համաձայն՝ վտանգի աղբյուր են դարձել ավելի քան 400 բջջային հավելվածներ, որոնցից 355-ը հասանելի են եղել նեչբեռնման համար Android համակարգի եւ 47-ը՝ iOS համակարգերի համար: