Լեհաստանի ներքին գործերի փոխնախարար Մաչեյ Վոնշիկը հայտնել է, որ լեհական սահմանային ծառայությունը միջոցներ է ստացել՝ Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ սահմանին շրջագծային էլեկտրոնային պարիսպ ստեղծելու համար։ Այս մասին փոխնախարարը հայտարարել է Polskie Radio-ի եթերում։

«Հաջորդ տարվա բյուջեում միջոցներ են նախատեսված՝ հնարավորինս արագ էլեկտրոնային պարիսպ կառուցելու համար», - ասել է նա:

Վոնշիկը նաեւ ընդգծել է, որ մեծ ուշադրություն է դարձվում Բելառուսի հետ սահմանի պաշտպանությանը, որտեղ դեռեւս բանակ է տեղակայված։