Բրիտանացին դժգոհել է, որ իր շունը պոռնոգրաֆիկ ալիքի է բաժանորդագրվել, գրում է Daily Star-ը՝ հավելելով, որ հիմա տղամարդը հետ է պահանջում իր գումարը։

58-ամյա Թոմաս Բարնսն ասել է, որ բաժանորդագրությունը պատահաբար է եղել, երբ իր շունը՝ Մարինոն, խաղացել է հեռուստացույցի հեռակառավարման վահանակի հետ։ Տղամարդու հաշվից 77 դոլար է հանվել, որը նա պահանջում է վերադարձնել։ Բրիտանացուն վստահեցրել են, որ իր խնդիրը կլուծվի, սակայն դա այդպես էլ տեղի չի ունեցել։

Արդյունքում տղամարդը հրաժարվել է վճարել, եւ նրան արգելել են մուտք գործել իր գրանցված բոլոր ալիքները։ Զայրացած Թոմասը դիմել է դատարան եւ միայն դրանից հետո վճարովի ալիքի ներկայացուցիչները համաձայնել են վերահաշվարկ անել եւ գումարը վերադարձնել հաճախորդին։

Ըստ Բարնսի՝ իր համար 70 դոլարը լուրջ գումար է, քանի որ նա ապրում է միայն թոշակներով եւ նպաստներով։