Գերմանիան պատրաստվում է այրել համաճարակի առաջին ամիսներին գնված գրեթե 800 միլիոն չօգտագործված դիմակ՝ դրանց ժամկետը լրանալու պատճառով:

 Առողջապահության նախարարությունը շուրջ 730 միլիոն վիրաբուժական և 60 միլիոն ժամկետանց բժշկական FFP-2 դիմակների «այրման» մրցույթ է հայտարարել: Բացի այդ 2020 թվականի մարտից ի վեր գնված դիմակների մոտ 20 տոկոսը թերություն է ունեցել:

Ըստ Spiegel-ի՝ համաճարակի սկզբում Գերմանիան 6 միլիարդ եվրո էր հատկացրել՝ դիմակներ գնելու համար։ Առողջապահության նախկին նախարար Յենս Սպանին այն ժամանակ քննադատում էին չափից շատ գնումներ կատարելու եւ դրա համար անձնական կապերն օգտագործելու համար: