Գերմանիան կցանկանար մասնակցել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը: Գերմանիան նախատեսում է իր  փորձագետներին առաջարկել աշխատել նոյեմբերից։ Այս մասին լրագրողներին ասսել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը։

«Դաշնային կառավարությունը ձգտում է, որպեսզի Գերմանիան մասնակցի Հայաստանում դիտորդական առաքելությանը եւ նոյեմբերից կարող է առաջարկել փորձագետների գործուղում»,-ասել է նա։ 

Նրա խոսքով՝ որոշումը կկայացնի առաքելության ղեկավարությունը՝ կախված կոնկրետ կարիքներից։

Հիշեցնենք, որ ԵՄ դիտորդական առաքելությունը նախատեսված է երկու ամսով։ Աշխատանքի նպատակն է նպաստել տարածաշրջանում անվտանգության եւ կայունության վերականգնմանը, վստահության ձեւավորմանը եւ սահմանազատման եւ անվտանգության հարցերով հանձնաժողովների աշխատանքին։