WikiLeaks-ի կողմից մշակված փաստաթղթերից մեկում ասվում է, որ հայ համայնքը փաստացի չի արձագանքել Հակադիֆամացիոն լիգայի (ADL) կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի վերանայմանը:

2007 թ. օգոստոսի 28-ով թվագրված հեռագրում Հայաստանում ԱՄՆ-ի կողմից ժամանակավորապես հավատարմագրված Ռուդոլֆ Պերինը նշում է, որ հայկական լրատվամիջոցները մեծ նշանակություն չեն տվել այդ գործոնին: Հեռուստաընկերությունների մեծ մասը կարճ տեղեկություն է հաղորդել դրա մասին: Արդյունքում ոչ մի մեկնաբանություն չի հնչեցվել, ասված է հեռագրում:

ADL-ի որոշման մասին կարճ տեղեկատվությունը ցույց է տալիս, որ Ցեղասպանության փաստի առկայությունը հայ համայնքին դարձնում  է ավելի նվազ զգացմունքային, քան նրանց թուրք հարեւաններն են եւ ԱՄՆ-ի հայ համայնքը:

Քանի որ Հայաստանում հրեաները շատ փոքրաթիվ են եւ այստեղ հակասեմականության պատմություն չկա, ապա Հայաստանի թույլ արձագանքը կարելի է բացատրել նրանով, որ Հայաստանում քաջատեղյակ չեն ADL-ի գործունեությանը, ասված է հեռագրում:

Հիշեցնենք, որ 2008 թ. օգոստոսին ԱՄՆ-ի հակադիֆամացիոն լիգայի կայքում հրապարակվել է կազմակերպության ղեկավար Աբրահամ Ֆոքսմնանի  հայտարարությունը, որում, մասնավորապես, ասված է. <<Մենք երբեք չենք ժխտել, ընդհակառակը 1915-1918 թթ. իրադարձությունները` Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացրած սպանություններն եւ կոտորածը, ողբերգական ենք որակել: Մենք կիսում ենք Հենրի Մորգենթաու Ավագի տեսակետն այն մասին, որ այդ գործողությունների հետեւանքները հավասարազոր են ցեղասպանությանը: Եթե այդ ժամանակ գոյություն ունենար «ցեղասպանություն» բառը, ապա դրանք կորակվեին որպես ցեղասպանություն»:

Հակադիֆամացիոն լիգան ամերիկյան իրավապաշտպան հասարարակական-քաղաքական կազմակերպություն է, որը հակադրվում է հակասեմականությանը եւ հրեաների հանդեպ անհանդուրժողականության այլ դրսեւորումներին: