Ֆինլանդիայի արդարադատության նախարարության պատվիրակությունը հոկտեմբերի 25-ին կայցելի Անկարա՝ քննարկելու ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը, գրում է Anadolu գործակալությունը։

«Ֆինլանդիայի արդարադատության նախարարության պատվիրակությունը կայցելի Թուրքիա՝ քննարկելու ահաբեկչական կառույցներին, այդ թվում՝ Ֆեթուլլահ Գյուլենի (FETÖ, արգելված է Թուրքիայում) եւ Քրդստանի բանվորական կուսակցությանը (PKK, արգելված էԹուրքիայում) ներգրավվածության մեջ կասկածվող անձանց արտահանձնման հարցը»,-գրում է գործակալությունը։