Իսրայելի ընդդիմադիր «Լիկուդ» կուսակցության ղեկավար եւ նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը ներկայիս տեսքով շահավետ է ոչ միայն Իրանին, այլ նաեւ Ռուսաստանին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Fox News-ին տված հարցազրույցում նա նշել է, որ եթե այդ միջուկային համաձայնագիրը ստորագրվի, ապա այն «հարյուրավոր միլիարդներ  կբերի ոչ միայն Իրանի, այլեւ Ռուսաստանի գանձարանին»։

Նեթանյահուն նաեւ ընդգծել է, որ պետք է կոշտ պատժամիջոցներ կիրառել Իրանի եւ նրանց նկատմամբ, ովքեր հանդես են գալիս պատժամիջոցների վերացման օգտին։