Սի Ծինփինն ընտրվել է Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության 20-րդ Կենտկոմի գլխավոր քարտուղար՝ Կոմունիստական կուսակցության 20-րդ Կենտրոնական կոմիտեի առաջին պլենումում, հայտնում է Xinhua-ն։

Սի Ծինփինի նախագահությամբ անցկացվող պլենումին մասնակցել են կուսակցութան Կենտկոմի 203 անդամներ եւ 20-րդ Կենտրոնական կոմիտեի 168 թեկնածուներ։

Պլենումում Սի Ծինփինը նշանակվել է նաեւ կուսակցության կենտրոնական ռազմական հանձնաժողովի նախագահ։ Պլենումում Սի Ծինփինը, Լի Ցիանգը, Չժաո Լեջին, Վան Հունինգը, Ցայ Ցին, Դինգ Սյուեքսյանը եւ Լի Սին ընտրվել են կուսակցության Կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի ՀԽ անդամներ։

Ընտրվել են կուսակցության Կենտկոմի քաղբյուրոյի անդամները, հաստատվել է Կենտկոմի Քարտուղարության անդամների ցուցակը, որը առաջադրվել է ՀԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի ՀԽ կողմից։ Պլեումը նշանակել է Կենտրոնական ռազմական խորհրդի անդամներին։