Թուրքական իշխանամետ Sabah պարբերականը հոդված է հրապարակել հայ–թուրքական սահմանի բացման հետ կապված։

Թուրքական Sabah-ը՝ վկայակոչելով դիվանագիտական անանուն աղբյուրները, գրել է, թե հայ եւ թուրք բանագնացների վերջին հանդիպման ժամանակ սեղանին դրված հարցերի հետ կապված Թուրքիայում մոտ ժամանակներս հատուկ հանձնաժողով է հավաքվելու, ինչպես նաեւ նշվում է, որ հայ եւ թուրք բանագնացների հաջորդ հանդիպումը նախատեսվում է Թուրքիայում։

Հրապարակման մեջ նշվում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո անմիջապես ձեռնախուխ են լինելու սահմանների բացմանը։