Հոկտեմբերի 25-ին ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչները՝ գնդապետ Ռոբերտ Արկադիուս Տկաչուկի գլխավորությամբ այցելեցին Վարդենիսի համայնքապետարան, այնուհետև ԵԱՀԿ փաստահավաք աշխատանքային խումբը եղավ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած Կուտական, Սոթք, Վերին Շորժա, Այրք և Նորաբակ բնակավայրերում՝ տեղում ծանոթանալու թշնամու ագրեսիվ գործողությունների հետևանքներին և մարզի սահմանային հատվածներում ու բնակավայրերում տիրող իրավիճակին։ Այս մասին հայտնում են ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից: