Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հիմնական գործառույթներից մեկը  օգնություն ցուցաբերելն է այն մարդկանց, ովքեր այս կամ այն հանգամանքների ​​պատճառով հայտնվել են դժվար իրավիճակում։ Հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովի նիստում՝ կառավարության ժամին, այս մասին  հայտարարեց գերատեսչության ղեկավար Նարեկ Մկրտչյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Այս կապակցությամբ, ինչպես նշեց նախարարը, իր ղեկավարած գերատեսչությունը մշակել է «Սուրմալու»  առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից տուժածների աջակցության ծրագիր։ Այսպիսով, «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների եւ տուժածների ընտանիքները դեռեւս կարող են դիմել դրամական օգնության համար։

«Ընդհանուր առմամբ զոհվել է 16 մարդ, եւս մեկը անհետ կորած է համարվում։ Նրա ընտանիքին համանման օգնություն կտրվի։ 17 մարդ հիվանդանոցում բուժվել է երեք օրից քիչ, իսկ 7-ը՝ ավելի երկար։ Աջակցության ընդհանուր բյուջեն պետք է կազմի մոտավորապես 56 մլն դրամ»,- ասաց Մկրտչյանը։

Փոխհատուցման տրամադրման մասին դիմումները կարող են ներկայացվել մինչեւ դեկտեմբերի 20-ը։ Աջակցության համար արդեն դիմել է 12 մարդ։

«Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը նույնպես պատրաստակամություն է հայտնել օգնություն ցույց տալ տուժածներին եւ հնարավորության սահմաններում լրացուցիչ օգնություն կտրամադրի տուժածներին»,- հավելեց նախարարը։