Չինաստանը եւ ԱՄՆ-ը պետք է ամրացնեն կապերը եւ համագործակցությունը, ինչը կօգնի բարձրացնել կայունությունը եւ որոշակիությունն աշխարհում եւ նպաստել խաղաղությանն ու զարգացմանն ամբողջ աշխարհում։ Այս մասին նշվել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ Ամերիկա-չինական հարաբերությունների ազգային կոմիտեի ամենամյա ընթրիքի մասնակիցներին հղած շնորհավորական ուղերձում։

Նրա խոսքով՝ Չինաստանը պատրաստ է աշխատել ԱՄՆ-ի հետ փոխադարձ հարգանքի եւ փոխշահավետ համագործակցության հիման վրա, որպեսզի նոր դարաշրջանում գտնվի ճիշտ ճանապարհ երկու տերությունների խաղաղ գոյակցության համար, ինչն օգուտ կբերի ինչպես երկրներին, այնպես էլ ամբողջ աշխարհին։

Սի Ծինփինը հույս է հայտնել, որ Ամերիկա-չինական հարաբերությունների ազգային կոմիտեն կշարունակի ակտիվ դեր խաղալ՝ օգնելով չին-ամերիկյան հարաբերություններին վերադառնալ առողջ եւ կայուն զարգացման ուղի։