Բալի այցելության համար դեկտեմբերի 25-ից օտարերկրացիներին 5-ից 10 տարվա այցագիր կտրամադրվի: Դիմորդները պետք է կարողանան իրենց հետ բերել առնվազն երկու միլիարդ ինդոնեզական ռուպիա (մոտ 130 հազար դոլար)՝ դրանք բաշխելով Ինդոնեզիայի պետական ​​բանկերում:

«Նպատակը օտարերկրյա զբոսաշրջիկների ներգրավումն է », - ասել է ներգաղթի հարցերով գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վիդոդո Եկատյահյանան:

Ավելի քան մեկ տասնյակ այլ երկրներ նմանատիպ ծրագրեր են սկսել՝ ներգրավելու երիտասարդ եւ ճանապարհորդություն սիրող հեռավար աշխատողներին:

Նման ապրելակերպը մեծ ժողովրդականություն է վայելում, քանի որ համաճարակով պայմանավորված աշխատաոճը դառնում է ավելի հիմնական:

Անցյալ տարի 15,5 միլիոն ամերիկացիներ իրենց ճանաչել են որպես «թվային քոչվորներ»: