Հարավային դաշնային համալսարանի հոգեբանության եւ մանկավարժության ակադեմիայի աշխատակիցները հետազոտություն են անցկացրել եւ պարզել, թե ինչպես է մարդուն ծանոթ միջավայրի պայմանների փոփոխությունը եւ «հարմարավետության գոտուց դուրս» լինելն ազդում նրա վարքի, ճանաչողական գործառույթների եւ ֆունկցիոնալ վիճակի վրա, գրում է Gazeta.Ru-ն։ .

Որպես ինտերակտիվ տարածք, նոր միջավայր հետազոտության մասնակիցների համար, գիտնականներն օգտագործել են «Շրջված տունը», որը նախագծվել եւ ստեղծվել է KULT-STROY ընկերության կողմից: Փորձին մասնակցել են 9-11, 14-16 եւ 20-23 տարեկան կամավորների երեք խումբ, որոնք նախկինում երբեք չեն այցելել «Շրջված տուն», ինչպես նաեւ մեծահասակների (20-23 տարեկան) հսկիչ խումբ, ովքեր բազմիցս այցելել են ինտերակտիվ տարածք:

Հոգեբանական հետազոտության արդյունքների ուսումնասիրության ընթացքում փորձագետները եկել են այն եզրակացության, որ փոփոխված պայմաններում փորձի բոլոր մասնակիցների մոտ բարձրանում է մտածողության ճկունությունն ու ինքնատիպությունը։ Միեւնույն ժամանակ, մեծահասակների մոտ ավելանում է առաջարկվող գաղափարների թիվը, մինչդեռ երեխաների մոտ այն նվազում է այդ տարածքից դուրս այս առաջադրանքը կատարելու պայմանների համեմատ։

Ինչ վերաբերում է հետազոտության մասնակիցների սուբյեկտիվ զգացողություններին, ապա հարցվածների մոտ կեսն իրեն լավ է զգացել եւ հետաքրքրություն է ցուցաբերել․ փոփոխված տարածքը ամենից շատ դեռահասներին է գրավել: Միեւնույն ժամանակ, «Շրջված տուն» այցելելուց հետո փորձի բոլոր մասնակիցները նշել են տրամադրությունը բարձրանալու մասին։

Հետազոտողները նաեւ վերլուծել են գլխուղեղի կեղեւի բիոէլեկտրական ակտիվության դինամիկան ինտերակտիվ տարածություն այցից առաջ եւ ընթացքում: Գիտնականները 20-23 տարեկան մարդկանց մոտ ուղեղի կեղեւի էլեկտրական ակտիվության ուժեղ փոփոխություն են նկատել, ինչը փոքր երեխաների մոտ չի հայտնաբերվել։ Փորձագետները ենթադրում են, որ այս տարբերությունը կարող է պայմանավորված լինել մեծահասակների ավելի բարձր ամրությամբ, համեմատած երեխաների:

Միեւնույն ժամանակ, օրիգինալ լուծումներ ստեղծելիս հետազոտության բոլոր մասնակիցների մոտ դիտարկվել է գլխուղեղի կեղեւի ծոծրակային հատվածների մեծ ակտիվացում եւ նախակենտրոնացման գործընթացների ակտիվացում։ Գիտնականների կարծիքով՝ դա պայմանավորված է ուղեղի ֆունկցիոնալ համակարգերի վերակառուցմամբ, դրանք «վերատրամադրվել» են ստեղծագործական առաջադրանքներ կատարելու համար։