Արդարություն եւ զարգացում կառավարող կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը հայտարարել է, որ, Թուրքիայի կարծիքով, Շվեդիան բավարար քայլեր չի կատարում Անկարայի պահանջներն իրականացնելու համար, որպեսզի համաձայնություն ստանա անդամակցելու ՆԱՏՕ-ին, տեղեկացրել է SVT հեռուստաալիքը։

«Շվեդիայի արած հայտարարությունները լավն են, բայց քանի դեռ չեն իրականացվել՝ անբավարար են»,- ասել է Չելիքը։

Այս մասին նա ասել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ  Քրիստերսոնի Թուրքիա կատարելիք այցից առաջ, որտեղ նա հանդիպելու է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որպեսզի փորձի «քանդել այս հանգույցը» եւ ստանալ Անկարայի համաձայնությունը, որպեսզի Շվեդիան եւ Ֆինլանդիան կարողանան անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին։

Մինչ այդ հայտի էր դարձել, որ Շվեդիան Թուրքիա նամակ է ուղարկել, որտեղ նկարագրել է այն գործողությունները, որոնք նախաձեռնվել են ՆԱՏՕ-ին անդամակցելու հավանություն ստանալու համար։

Մինչ այդ տեղեկացվել էր, որ Քրիստերսոնը Էրդողանին առաջարկել է հանդիպել ՆԱՏՕ-ին իր երկրի անդամակցության հարցով։