Իշխանությունը խոստանում է աջակցել ներդրումներ կատարել ցանկացող ընկերություններին։ Ներդրումային-արտահանման ծրագրի շրջանակում նախատեսվում է մոտ 4 միլիարդ դրամ հատկացնել կառավարության կողմից հաստատված «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» ծրագրի ֆինանսավորմանը։ Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում պետբյուջեի քննարկման ժամանակ ասաց  էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Ծրագիրը, ըստ նախարարի, հաստատվել է այս տարի։ «Մենք խոստանում ենք աջակցել այն ընկերություններին, որոնք ցանկանում են ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանում։ Օրինակ՝ մի ընկերություն կար, որը որոշել էր գործարան կառուցել։ Նա պետք է կառուցի ճանապարհ կամ, ասենք, ջրատար: Հենց այդ ժամանակ մենք միանում ենք գործընթացին, հաստատում համապատասխան ծրագիրը եւ այն ամբողջությամբ իրականացնում»,-հստակեցրեց Քերոբյանը։