Թուրքական ապրանքների ներկրումը արգելելու ոչ մի նախաձեռնություն չկա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով թուրքական ապրանքների ներկրմանը և հնարավոր արգելքներին:

«Նման նախաձեռնության անհրաժեշտություն ես չեմ տեսնում»,-ասաց նա:

Հարցին, թե չի՞ կարծում, որ Հայաստանի տնտեսությունը կարող է կուլ գնալ թուրքականին, ՊԵԿ նախագահը կարճ պատասխանեց. «Ոչ, չեմ կարծում»: