ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն անձամբ ճնշում է գործադրում Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնի վրա, որպեսզի նա Հյուսիսատլանտյան դաշինք Ստոկհոլմի մտնելու համար Թուրքիայի կողմից առաջադրված պայմանների հարցում զիջումների գնա։ Դա հաստատում են Al-Monitor-ի աղբյուրները, որոնք ծանոթ են քննարկումներին։

«Նա [Սթոլթենբերգը] հուսահատ ճնշում է գործադրել շվեդների վրա, որպեսզի նրանք հրաժարվեն մարդու իրավունքների նկատմամբ իրենց ենթադրյալ «կոշտ» մոտեցումից, որը կյանքի է կոչել [նախկին արտգործնախարար] Աննա Լինդը: Գաղափարն այն է, որ Սթոլթենբերգը ճանապարհ է հարթում նոյեմբերի 8-ին Անկարա Քրիսթերսսոնի կատարելիք այցի համար... Էրդողանի մարդիկ պարզապես կսիրահարվեն Սթոլթենբերգի փաստարկներին»,- ասել է աղբյուրներից մեկը։

Al-Monitor-ի զրուցակիցը պնդում է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարը «կույր է եղել» Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների եւ Ռուսաստանի հետ այդ երկրի սերտ կապերի նկատմամբ։ Բացի այդ, նոյեմբերի 4-ին Էրդողանը նախատեսում է Ստամբուլում հանդիպել Սթոլթենբերգի հետ։ Հրապարակման աղբյուրները վստահ են, որ մինչեւ 2023 թվականի համընդհանուր ընտրությունների մեկնարկը Էրդողանը չի հրաժարվի շվեդների հանդեպ իր պահանջներից։