Թեհրանի գործընկերների հետ կքննարկվի Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի շինարարությունն ավարտելու հարցը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը։

«Մենք վճռական ենք ինչ-որ բան անել այս հարցը քննարկելու համար, և իրանցի գործընկերների կողմից կա պատրաստակամություն»,- ասաց Տերտերյանը։

Նրա խոսքով, որոշ հատվածներում շինարարությունը գրեթե ավարտված է, որոշ հատվածներում՝ սկզբնական փուլում։ Աշխատանքը շատ ժամանակատար է՝ հաշվի առնելով բարդ տեղանքը՝ լեռներ և կիրճեր:

Նշենք, որ այժմ Իրանի և Հայաստանի միջև կա մինչև 220 կՎ 2 գիծ, երրորդ գիծը՝ 400 կՎ լարմամբ, թույլ կտա մի քանի անգամ ավելացնել երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի հոսքը։

Էլեկտրահաղորդման գծի շինարարության ժամկետը մի քանի անգամ հետաձգվել է՝ սկզբում 2017 թվականի վերջ, ապա 2023 թվական։ Ձգձգումները պայմանավորված են կապալառուի ֆինանսական դժվարություններով, քանի որ գիծը կառուցվում է իրանական կողմի հաշվին։