Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը Հունգարիային եւ Թուրքիային կոչ է արել հնարավորինս արագ հաստատել ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի ու Ֆինլանդիայի հայտերը, հայտնում է Reuters-ը։

Հունգարիան եւ Թուրքիան ՆԱՏՕ-ի միակ երկու մնացած անդամներն են, որոնք դեռ չեն վավերացրել հայտերը:

«Այժմ ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է Հունգարիայի եւ Թուրքիայի վրա։ Մենք սպասում ենք, թե երբ այս երկրները կվավերացնեն մեր հայտերը։ Կարծում եմ՝ կարեւոր կլինի, որ դա տեղի ունենա ավելի շուտ, քան ավելի ուշ»,- ասել է Մարինը սկանդինավյան այլ երկրների ղեկավարների հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Ֆինլանդիան եւ Շվեդիան անցյալ շաբաթ հաստատել են, որ միաժամանակ են միանալու ՆԱՏՕ-ին։