Թուրքիայի հետ հարաբերություններում հաղորդակցային դժվարությունները եւ մարտահրավերները հաղթահարվել են ընթացիկ տարվա օգոստոս-հոկտեմբերին։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2023թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 2-ին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա իր հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ անվանել է կարեւոր։

«Այն թույլ տվեց փոխել իրավիճակը հայ-թուրքական առնչությունների համատեքստում»,- ասել է Փաշինյանը։