Երեւանը եւ Թեհրանը տարաձայնություններ չունեն հարցերի մեծ մասի վերաբերյալ։ Այս մասին Mehr գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ նշելով, որ Հայաստանը ոչ մի թերըմբռնում չունի Իրանի հետ։

ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Վահան Հունանյանն ասել է, որ Հայաստանը եւ Իրանը վաղեմի պատմական հարաբերություններ ունեն, եւ այդ հարաբերությունները չեն սահմանափակվում միայն կառավարություններով, այլ գոյություն ունեն նաեւ երկու երկրների միջեւ։

Իրանն անվանելով Հայաստանի կարեւոր գործընկեր՝ նա հույս է հայտնել, որ այդ հարաբերությունները կամրապնդվեն բոլոր ոլորտներում։

«Կարծում եմ՝ մենք Իրանի հետ ոչ մի թերըմբռնում չունենք»,- ասել է նա եւ ավելացրել, որ Երեւանը եւ Թեհրանը հարցերի մեծ մասի վերաբերյալ տարբեր կարծիքներ չունեն։

Արդյունքում՝ երկու երկրների հարաբերություններն ապագայում կամրապնդվեն, նշել է հայ դիվանագետը։

Պատասխանելով Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին հարցին՝ նա ասել է. «Հայաստանը ձգտում է խաղաղություն հաստատել Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս առնչությամբ մենք բանակցությունների մեջ ենք մտել ադրբեջանական կողմի հետ, բայց նրանք միշտ բանակցություններում իրենց առավելագույն  պահանջներն են առաջ մղում»։

Ասելով, որ բոլոր խնդիրները պետք է լուծել բանակցությունների սեղանի շուջ, նա հույս է հայտնել, որ Ադրբեջանը, ինչպես եւ Հայաստանը, կհետեւի նույն ընթացակարգին բանակցությունների սեղանի շուրջ։