ԱՄՆ Կոնգրեսը՝ ի պատասխան 1992 թվականին Հայաստանի եւ ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի ծավալած ագրեսիայի, ընդունեց «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը։ Այն սահմանափակում է Ադրբեջանին տրամադրվող օգնությունը եւ թույլ տալիս միայն մարդասիրական օգնություն ցուցաբերել այդ երկրին, քանի դեռ Բաքուն քայլեր չի ձեռնարկել Հայաստանի եւ Ղարաբաղի ապաշրջափակման ուղղությամբ։

Սակայն 2002 թվականին 907-րդ ուղղմանն արված հավելումը թույլ է տալիս ԱՄՆ նախագահին կասեցնել ակտի գործողությունը։ Այդ պահից ի վեր ԱՄՆ նախագահներն օգտվում են այդ իրավունքից։

Հանրային հասանելիությամբ ներկայացված են տվյալներ 2001-2021 թվականներին Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրված ֆինանսական օգնության մասին։

Այսպես, 20 տարում փոխանցվել է՝

2001 թվականին Հայաստանին $101,498,217 ($2,47Մ՝ կոնֆլիկտներ, խաղաղություն եւ անվտանգություն)

Ադրբեջանին  $36,065,474 ($8.081Մ՝ կոնֆլիկտներ, խաղաղություն եւ անվտանգություն)

2002 թվականին Հայաստանին $85,420,663 ($11,67Մ՝ կոնֆլիկտներ, խաղաղություն եւ անվտանգություն)

Ադրբեջանին $55,912,969 ($19.48Մ՝ կոնֆլիկտներ, խաղաղություն եւ անվտանգություն)

2003 թվականին Հայաստանին $84,403,846 ($7.919Մ՝ կոնֆլիկտներ, խաղաղություն եւ անվտանգություն)

Ադրբեջանին $63,855,581 ($13.24Մ՝ կոնֆլիկտներ, խաղաղություն եւ անվտանգություն)

2004 թվականին Հայաստանին $75,008,952 ($5.615Մ՝ կոնֆլիկտներ, խաղաղություն եւ անվտանգություն)

Ադրբեջանին $61,753,547 ($9.623Մ՝ կոնֆլիկտներ, խաղաղություն եւ անվտանգություն)

2005 թվականին Հայաստանին $77,760,900 ($12.02Մ՝ կոնֆլիկտներ, խաղաղություն եւ անվտանգություն)

Ադրբեջանին $66,925,491 ($19.28Մ՝ կոնֆլիկտներ, խաղաղություն եւ անվտանգություն) 

2006 թվականին Հայաստանին $318,485,494 ($117Մ՝ չբաշխված/չնշված

$9.434Մ՝ կոնֆլիկտներ, խաղաղություն եւ անվտանգություն)

Ադրբեջանին $57,047,444 ($9.59Մ՝ կոնֆլիկտներ, խաղաղություն եւ անվտանգություն)

2007 թվականին Հայաստանին $77,875,182 ($5.339Մ՝ կոնֆլիկտներ, խաղաղություն եւ անվտանգություն)

Ադրբեջանին $58,648,172 ($4.751Մ՝ կոնֆլիկտներ, խաղաղություն եւ անվտանգություն)

2008 թվականին Հայաստանին $69,871,152 ($6.775Մ՝ կոնֆլիկտներ, խաղաղություն եւ անվտանգություն)

Ադրբեջանին $41,689,409 ($7.203Մ՝ կոնֆլիկտներ, խաղաղություն եւ անվտանգություն)

2009 թվականին Հայաստանին $61,063,165 ($6.417Մ՝ կոնֆլիկտներ, խաղաղություն եւ անվտանգություն)

Ադրբեջանին $55,711,072 ($18,63Մ՝ կոնֆլիկտներ, խաղաղություն եւ անվտանգություն)

2010 թվականին Հայաստանին $53,435,276 ($8.005Մ՝ կոնֆլիկտներ, խաղաղություն եւ անվտանգություն)

Ադրբեջանին $55,316,017 ($15.27Մ՝ կոնֆլիկտներ, խաղաղություն եւ անվտանգություն)

2011 թվականին Հայաստանին $65,199,321 ($25.29Մ՝ կոնֆլիկտներ, խաղաղություն եւ անվտանգություն)

Ադրբեջանին $79,644,607 ($41.65Մ՝ կոնֆլիկտներ, խաղաղություն եւ անվտանգություն)

2012 թվականին Հայաստանին $1,436,063 ($22.71Մ՝ կոնֆլիկտներ, խաղաղություն եւ անվտանգություն)

Ադրբեջանին $58,183,972 ($30.08Մ՝ կոնֆլիկտներ, խաղաղություն եւ անվտանգություն)

2013 թվականին Հայաստանին $55,798,428 ($22.59Մ՝ կոնֆլիկտներ, խաղաղություն եւ անվտանգություն)

Ադրբեջանին $37,047,476 ($18,35Մ՝ կոնֆլիկտներ, խաղաղություն եւ անվտանգություն)

2014 թվականին Հայաստանին $68,455,535 ($35.56Մ՝ կոնֆլիկտներ, խաղաղություն եւ անվտանգություն)

Ադրբեջանին $63,343,404 ($47.68Մ՝ կոնֆլիկտներ, խաղաղություն եւ անվտանգություն)

2015 թվականին Հայաստանին $50,290,527 ($12Մ՝ կոնֆլիկտներ, խաղաղություն եւ անվտանգություն)

Ադրբեջանին $31,770,490 ($15.82Մ՝ կոնֆլիկտներ, խաղաղություն եւ անվտանգություն)

2016 թվականին Հայաստանին $21,705,306 ($2.127Մ՝ կոնֆլիկտներ, խաղաղություն եւ անվտանգություն)

Ադրբեջանին $15,232,388 ($2,917Մ՝ կոնֆլիկտներ, խաղաղություն եւ անվտանգություն)

2017 թվականին Հայաստանին $32,368,264 ($5.81 Մ՝ կոնֆլիկտներ, խաղաղություն եւ անվտանգություն)

Ադրբեջանին $17,728,424 ($5.624Մ՝ կոնֆլիկտներ, խաղաղություն եւ անվտանգություն)

2018 թվականին Հայաստանին $37,855,337 ($11.6 Մ՝ կոնֆլիկտներ, խաղաղություն եւ անվտանգություն)

Ադրբեջանին  $29,689,270 ($16.32Մ՝ կոնֆլիկտներ, խաղաղություն եւ անվտանգություն)

2019 թվականին Հայաստանին $41,105,055 ($7.268Մ՝ կոնֆլիկտներ, խաղաղություն եւ անվտանգություն)

Ադրբեջանին $30,428,626 ($18.12Մ՝ կոնֆլիկտներ, խաղաղություն եւ անվտանգություն)

2020 թվականին Հայաստանին $66,699,564 ($16.47Մ՝ կոնֆլիկտներ, խաղաղություն եւ անվտանգություն)

Ադրբեջանին $32,357,135 ($11.23Մ՝ կոնֆլիկտներ, խաղաղություն եւ անվտանգություն)

2021 թվականին Հայաստանին $35,878,166 (տվյալներ չկան պաշտպանության նախարարության գծով)

Ադրբեջանին $10,756,145 ($100,000՝ կոնֆլիկտներ, խաղաղություն եւ անվտանգություն)

Ինչպես երեւում է վերը ներկայացված տվյալներից՝ թեեւ ընդհանուր առմամբ Հայաստանին հատկացվող օգնությունն ավելի մեծ է, այնուամենայնիվ, ռազմական օգնությունը, որը գտնվում է «կոնֆլիկտներ,  խաղաղություն եւ անվտանգություն» խորագրի տակ եւ հատկացվում է պաշտպանության նախարարության գծով, կամ հավասար է կամ նույնիսկ ավելին։

Օրինակ, 2009 թվականին Հայաստանը ստացել է 6,417 մլն դոլար, Ադրբեջանը՝ 18,63 մլն դոլար՝ երեք անգամ ավելի։

2010 թվականին Հայաստանը ստացել է 8,005 մլն դոլար, Ադրբեջանը՝ 15,27 մլն դոլար՝ երկու անգամ ավելի։

2011 թվականին Հայաստանը ստացել է 25,29 մլն դոլար, Ադրբեջանը՝ 41,65 մլն դոլար։

Հատկանշական է, որ 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի ռազմական ագրեսիան չի փոխել Վաշինգտոնի քաղաքականությունը․ 2017 թվականին երկու երկրներն էլ ստացել են 5 միլիոն դոլարից մի փոքր ավելի։ Մեկ տարի անց Ադրբեջանը ստացել է 5 միլիոնով ավելի, իսկ 2019 թվականին Հայաստանը ստացել է 7,268 միլիոն դոլար, Ադրբեջանը՝ 18,12 միլիոն դոլար՝ գրեթե կրկնակի։

Ինչպիսի՞ն է եղել ԱՄՆ-ի օգնությունը Հայաստանի եւ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիվ պատերազմից հետո, տվյալները կիսատ են։ Հայտնի է, որ Ադրբեջանը ստացել է 100 000 դոլար, իսկ թե որքան է փոխանցվել Հայաստանին, չի հաղորդվում։

Ստացվում է, որ 907-րդ ուղղման կասեցման շնորհիվ ԱՄՆ-ն ՊՆ-ի գծով Ադրբեջանին տրամադրել է մոտ 360 միլիոն դոլար։ Այսինքն՝ Բաքուն կարող էր այդ գումարն օգտագործել պաշտպանական նպատակներով, օրինակ, թուրքական անօդաչուներ գնելու համար։  

Մարիամ Լեւինա, Լիանա Խուդոյան