Թուրքիան դժվար թե մինչեւ տարեվերջ ստորագրի ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումը, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Անկարայում աղբյուրներին։

«Շանսերը, որ դա տեղի կունենա նույնիսկ մինչեւ  նախագահական ընտրությունները, որոնք  Թուրքիայում պետք է տեղի ունենան հունիսին, փոքր են»,- ասվում է հրապարակման մեջ։

Աղբյուրների համաձայն՝ Շվեդիան բավականաչափ չի աշխատել Անկարայի պահանջները բավարարելու համար, բացի այդ, ինչպես նրանք նշել են, Թուրքիայի խորհրդարանի օրակարգը մինչեւ տարեվերջ լրացված է։