Բաքվի իշխանությունները հերթական անգամ մերժել են Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցությանը նոյեմբերի 11-ին քաղաքապետարանի շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնելու հարցում։ Այս մասին հայտնում է Turan-ը։

Նոյեմբերի 2-ին ԱԺՃԿ-ն դիմել է քաղաքապետարան՝ նոյեմբերի 11-ին ժամը 15:00-16:00-ն պիկետ անցկացնելու նպատակով։ Ակցիան նախատեսվում է անցկացնել հավաքների ազատության ապահովման, քաղբանտարկյալներին ազատելու, ազատ ընտրությունների եւ ժողովրդավարական բարեփոխումների անցկացման, ինչպես նա եւԱդրբեջանի ցամաքային սահմանների բացման պահանջներով։ Նոյեմբերի 4-ին քաղաքապետարանը մերժել է կուսակցության դիմումը՝ ցույցի անցկացումը աննպատակահարմար համարելով:

Քաղաքապետարանի պատասխան դիմումում նշված է, որ ակցիայի առաջարկվող վայրը գտնվում է «տրանսպորտի ինտենսիվ  երթեւեկության», մետրոյի կայարանի եւ ուսումնական հաստատությունների մոտ։ Կուսակցությունը քաղաքապետարանի պատասխանը համարել է ոչ իրավաչափ եւ այնուամենայնիվ մտադիր է ակցիան անցկացնել։