ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է հացահատիկի միջանցքի աշխատանքը կասեցնելու ռիսկերի մասին։

«Ռիսկերը կպահպանվեն։ Քաղցի դեմ պայքարի համար ուկրաինական հացահատիկը պետք է շարունակի մատակարարվել աշխարհին․․․Գործարքը մեծ նշանակություն ունի․․․»,-ասել է նա NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Հոկտեմբերի 30-ին Ռուսաստանը հայտարարել է Ուկրաինայի նավահանգիստներից արտադրանքի դուրսբերմանը մասնակցությունը դադարեցնելու մասին։