ՆԱՏՕ-ն չի պլանավորում փոխել իր միջուկային դիրքերը, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։

«ՆԱՏՕ-ն չի պլանավորում փոխել իր միջուկային դիրքերն ու տեղակայումները»,- ասել է Սթոլթենբերգը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր կլինի արդյոք տեխնիկապես տեղակայել կազմակերպության միջուկային հնարավորությունները Շվեդիայում եւ Ֆինլանդիայում, եթե այդ երկրները անդամակցեն դաշինքին: Գլխավոր քարտուղարի խոսքերը մեջբերում է թուրքական Dünya թերթը։